«Չելսին» հաստատուն դիրքորոշում է ցուցաբերում թիմի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի վաճառքի շուրջ բանակցություններում: Անգլիացուն կթույլատրեն հեռանալ միայն 80 միլիոն եվրոյի դիմաց։ Ավելի փոքր գումարի համար «թոշակառուները» մտադիր չեն համաձայնվել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» մինչ այժմ Մաունթի համար առաջարկել է առավելագույնը 55 միլիոն եվրո։ «Չելսին» ցանկանում է ուղիղ 80 միլիոն եվրո՝ չնայած, որ ֆուտբոլիստի պայմանագիրը ավարտվում է 2024 թվականին։
Անցած մրցաշրջանում Մաունթն ԱՊԼ-ում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: