Բենջամին Ագուերո. «Լիոնել Մեսսին չափազանց մեծ է ՊՍԺ-ի համար»

Բենջամին Ագուերոն, ով «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյի որդին է, արձագանքել է Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ-ից հեռանալուն։

«Նա չափազանց մեծ է ձեզ համար»,- մեկնաբանություն է թողել Բենջամինը ֆրանսիական ակումբի սոցցանցերի գրառման տակ։

Մեսսիի կարիերան շարունակելու տարբերակներից են «Բարսելոնան», «Ալ-Հիլալը» և «Ինտեր Մայամին»։