Ն’Գոլո Կանտեն կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել «Ալ Նասրում», հայտնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ սաուդյան ակումբը պատրաստ է լրջորեն գումար ծախսել Կանտեի պայմանագրի վրա։ Կիսապաշտպանը կարող է անվճար տեղափոխվել «Ալ Նասր», նրա պայմանագրի ժամկետը լրանում է այս ամիս։

Անցած մրցաշրջանում Կանտեն «Չելսիի» կազմում ինը հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը։