Մադրիդի «Ռեալը» շուտով բանակցություններ կսկսի «Թոթենհեմի» հետ Հարի Քեյնի տրանսֆերի շուրջ, հայտնում է Cadena SER-ը։
Ըստ աղբյուրի՝ մադրիդցիների մեկնարկային առաջարկը կկազմի 80 մլն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» 29-ամյա անգլիացուն տեսնում է որպես Կարիմ Բենզեմային իդեալական փոխարինող, ում հեռանալու մասին ակումբը հայտարարել էր մայիսի 4-ին։
Նախորդ մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: