«Ինդեպենդիենտեի» էկվադորցի կիսապաշտպան Քենդրի Պաեսը պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։
Պաեսը «Չելսիին» կմիանա 2025 թվականին, երբ նա դառնա 18 տարեկան։
Ընթացիկ մրցաշրջանում 16-ամյա կիսապաշտպանը 6 հանդիպում է անցկացրել «Ինդեպենդիենտեի» ավագ թիմի կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: Բացի այդ, Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում Էկվադորի հավաքականի կազմում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։