ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է հաջորդ մրցաշրջանի սպասելիքներով։
«Ի՞նչ եք ակնկալում ՊՍԺ-ից հաջորդ մրցաշրջանում: Ոչինչ։ Ես այստեղ եմ պարզապես ֆուտբոլ խաղալու համար: Ես պայմանագիր ունեմ այս թիմի հետ։ Ակումբն անում է այն, ինչ կարող է, և դա ինձ հարմար է։ Մնացածն իմ գործը չէ»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Մբապպեն ավարտեց մրցաշրջանը որպես Լիգա 1-ի լավագույն ռմբարկու՝ 29 գոլով։ Ընդհանուր առմամբ, 2022/23 մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 40 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:
ՊՍԺ-ն 85 միավորով դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։