«Քրիսթալ Փելասի» հարձակվող Վիլֆրիդ Զահան կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է Daily Mail-ը:
30-ամյա կոտդիվուարցու պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է ամռանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լոնդոնցիները հարձակվողին նոր պայմանագիր են առաջարկել շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձով։
Անցած մրցաշրջանում Զահան բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։