Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը Արքայական ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու շեմին է։
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի խոսքով՝ իսպանացին փոխել է իր որոշումը ու չի ցանկանում հեռանալ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նաչոն շատ մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։
Նա հակված էր տեղափոխվել մի թիմ, որտեղ կայուն խաղային պրակտիկա կստանար, սակայն, ի վերջո, մտափոխվել է:
Նաչոն կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ, սակայն նոր համաձայնագրի ժամկետը դեռ հայտնի չէ։