Ֆեդերիկո Կիեզան կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

Հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան, ում տրանսֆերային  իրավունքները պատկանում են Թուրինի «Յուվենտուսին», կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։

Ինչպես հայտնում է ինսայդեր Մարսել Մոլլերը, վինգերի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։

«Ծեր սինյորան» իր հերթին պատրաստ է վաճառել Ֆեդերիկոյին, եթե նրա համար մոտ 40 միլիոն եվրո առաջարկեն։

Կիեզային «Յուվենտուսը» գնել է «Ֆիորենտինայից» անցած ամառ 42,5 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։

Կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում Ա Սերիայում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: