Ժորդի Ալբան կարիերան շարունակելու մի շարք տարբերակներ ունի

Աստղային պաշտպան Ժորդի Ալբան, ով հեռացավ «Բարսելոնայից» 2022/2023 մրցաշրջանի վերջում, կարիերան շարունակելու մի քանի տարբերակ ունի, հայտնում է Todofichajes-ը։

Լրագրողների տեղեկություններով՝ 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են երեք եվրոպական ակումբներ։

Խոսքը Միլանի «Ինտերի», Մադրիդի «Ատլետիկոյի» և Լիսաբոնի «Բենֆիկայի» մասին է։

Ժորդին «Բարսելոնայում» հանդես է գալիս 2012 թվականից։ Ավարտված մրցաշրջանում նա «Բարսելոնայի» հետ դարձավ Իսպանիայի չեմպիոն։