Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի ղեկավարությունից հավանություն է ստացել հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձի վերաբերյալ, ով վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է ֆրանսիական ՊՍԺ-ում։
Լրագրող Ժերար Ռոմերոյի խոսքով՝ Լա Լիգայի ղեկավարները հավանություն են տվել «Բարսելոնայի»՝ առողջացման ծրագրին:
Եթե կատալոնական ակումբը հավատարիմ մնա իր ծրագրին, ապա կխուսափի ֆինանսական ֆեյր-փլեյին առընչվող խնդիրներից։
Հիշեցնենք, որ Մեսսին դարձավ ազատ գործակալ այն բանից հետո, երբ հրաժարվեց երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: