«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է Հարի Մագուայերի հրաժարագինը

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերից:

Ինչպես հայտնի է դարձել The Athletic-ի լրագրողներին, «կարմիր սատանաները» սահմանել են այն գումարը, որը ցանկանում են ստանալ ֆուտբոլիստի վաճառքից։

Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիները Մագուայրին բաց կթողնեն այլ ակումբ, եթե նրա համար վճարվի մոտ 46 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Մանչեսթեր Յունայթեդը» Հարիին ձեռք բերեց «Լեսթերից» 87 միլիոնով։

30-ամյա պաշտպանը Պրեմիեր Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում և ստացել չորս դեղին քարտ։

Նրա աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2025 թվականի կեսերը։