ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հրաժեշտ է տվել հարձակվող Լիոնել Մեսսիին, ով հեռանում է փարիզյան ակումբից.
«Եղբայր… Դա այնքան էլ չստացվեց այնպես, ինչպես մենք սպասում էինք, բայց մենք փորձեցինք անել լավագույնը: Հաճելի էր այս երկու տարիները կիսել քեզ հետ։
Մաղթում եմ հաջողություն: Սիրում եմ քեզ»,- գրել է Նեյմարը սոցցանցում։
2022/23 մրցաշրջանում ՊՍԺ-ն դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, իսկ Չեմպիոնների Լիգայում պայքարն ավարտեց 1/8 եզրափակիչ փուլում՝ պարտվելով «Բավարիային» (0-1; 0-2):