Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ցանկանում է հանդիպել Կառլո Անչելոտիին

Հունիսին Բրազիլիայի հավաքականը մի քանի ընկերական հանդիպում կանցկացնի Իսպանիայում։ UOL Esporte-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Էդնալդո Ռոդրիգեսն ակնկալում է օգտվել այս ուղևորությունից՝ հանդիպելու Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ։ Ակնհայտ է, որ Բրազիլիայում դեռ հույս ունեն, որ կկարողանան հրավիրել իտալացի մասնագետին։

Ինչպես գիտեք, Բրազիլիայի հավաքականն այժմ նոր գլխավոր մարզիչ է փնտրում:։ 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո, որտեղ «Սելեսաոն» դուրս մնաց քառորդ եզրափակիչ փուլում, Տիտեն լքեց այս պաշտոնը։

Նշենք, որ Անչելոտիի գործող պայմանագիրը Մադրիդում նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։