Ֆրանսիացի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն, ում պայմանագիրն Լոնդոնի «Չելսիի» հետ շուտով ավարտվում է, կարող է լքել Եվրոպան և կարիերան շարունակել Մերձավոր Արևելքում։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 32-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչներից մեկը։ Պոտենցիալ գնորդի անունը դեռ չի հաղորդվում։
Եթե Կանտեն չհամաձայնի «թոշակառուների» հետ նոր պայմանագիր կնքել , ապա մեծ հավանականությամբ կընդունի տրանսֆերային առաջարկը։
Ֆրանսիացին «Չելսիում» հանդես է գալիս 2016 թվականի հուլիսից։ Անգլիական Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանում Կանտեն ընդամենը յոթ հանդիպում է անցկացրել: