Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց թիմից Մարկո Ասենսիոյի հեռանալու մասին

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի թիմից հեռանալու մասին։

Կիսապաշտպանը մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2015 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա «սերուցքայինների» կազմում անցկացրել է 285 հանդիպում եւ դարձել 61 գոլի հեղինակ։

«Որպես մադրիդցիներ՝ մենք երբեք չենք մոռանա նրա կարիերան և նրա ակնառու հաջողություններն այս ընթացքում: «Ռեալը» եղել է և միշտ կլինի նրա տունը, և մենք նրան և իր ողջ ընտանիքին մաղթում ենք հաջողություն կարիերայի այս նոր գլխում» ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում: