Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է հարձակվող Ժուաո Ֆելիշի հետ կապված իրավիճակի մասին, ով մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։
«Նա պետք է վերադառնա, և մենք պետք է նրան տանք լավագույնը: Նա «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ է։
Ես, ոչ մեկի հետ խնդիրներ չունեմ։ Նրա բախտը չի բերել վնասվածքների հարցում, բայց մենք հավատում ենք Ֆելիշի ուժերին։»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում COPE-ը: