Կազեմիրո. «Ես տխուր եմ, որ ռասիստները դեռ գոյություն ունեն»

Բրազիլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն աջակցել է իր հայրենակից Վինիսիուս Ժունիորին, ով հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում»:

«Ես տխուր եմ, որ ռասիստները դեռ գոյություն ունեն: Լա Լիգան պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ Վինիսիուսն առաջինը չէ, որ տուժում է ռասիզմից:

Ուրախ եմ, որ նա խաղում է «Ռեալում», բայց  չեմ զարմանա, եթե նա լքի «Ռեալը»»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում TNT Sports-ը։

Վինիաիուսը Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: