Հայտնի է, թե որքան կարժենա Ջուդ Բելինգհեմի տրանսֆերը Մադրիդի «Ռեալի» համար

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը պատրաստվում է ամռանը միանալ Մադրիդի «Ռեալին», հայտնում է Bild-ը։

Դորտմունդյան ակումբը ցանկանում էր ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ստանալ մոտ 150 մլն եվրո, սակայն ստիպված կլինի համաձայնվել ավելի քիչ գումարով վաճառել ֆուտբոլիստին։

Ըստ հրապարակման՝ «իշամեղուները» կստանան 100 միլիոն եվրո ֆիքսված վճար՝ գումարած մոտ 20 միլիոն եվրո հնարավոր բոնուսները։

«Ռեալն» ու Դորտմունդը շատ լավ հարաբերություններ ունեն. Գործարքը մոտ է եզրափակիչ փուլին։

Այս մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։