GOAL-ը կազմել է 2022/23 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, որում առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հոլանդը։
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է՝ բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն։ Լավագույն եռյակը եզրափակել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Լավագույն 10-յակում են նաև Կիլիան Մբապպեն (ՊՍԺ), Հարի Քեյնը («Թոթենհեմ»), Ռոնալդ Արաուխոն («Բարսելոնա»), Վիկտոր Օսիմհենը («Նապոլի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Լիոնել Մեսսին (ՊՍԺ) և Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա»)։
Անցած մրցաշրջանում Հոլանդը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։