«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է 2022/23 մրցաշրջանում ակումբի արդյունքների մասին։
«Ալ-Նասրը» Սաուդյան Արաբիայի առաջնությունում զբաղեցրեց երկրորդ տեղը, կիսաեզրափակիչում դուրս մնաց Սաուդյան Արաբիայի գավաթից ու պարտվեց Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի 1/2 եզրափակիչում։
«Միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես մենք կցանկանայինք կամ երազում էինք»,- ասել է Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի լիգայի մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում։
«Երբեմն մենք պետք է լինենք համբերատար, կայուն և համառ, որպեսզի հասնենք մեր նպատակներին: Երբեմն արդյունքի հասնելու համար ժամանակ է պահանջվում, բայց եթե հավատանք, ապա ամեն ինչ հնարավոր է։ Ես հույս ունեի ինչ-որ բան հաղթել այս մրցաշրջանում, բայց դա տեղի չունեցավ: Ես իսկապես դրական եմ տրամադրված և հավատում եմ, որ ամեն ինչ կփոխվի և կգնա ավելի լավ ուղղությամբ։ Եկեք հավատանք դրան և աշխատենք դրա վրա»:
38-ամյա պորտուգալացի հարձակվողը միացել է «Ալ Նասրին» 2022 թվականի դեկտեմբերի վերջին։
Ռոնալդուի աշխատավարձը սաուդյան ակումբում կազմում է 200 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
Հարձակվողն «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 19 խաղ՝ դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։