«Արսենալի» ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից

«Արսենալի» պաշտպան Ուիլյամ Սալիբան այս ամառ կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է The Sun-ը, ակումբը չի կարողանում նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ 22-ամյա ֆրանսիացու հետ՝ խաղացողի աշխատավարձի չափից դուրս պահանջների պատճառով։ Եթե ​​կողմերը չհամաձայնեն, ապա «Արսենալը» կարող է կորցնել պաշտպանին։

«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Սալիբային տեսնում է որպես կարևոր խաղացող և ցանկանում է նրան պահել թիմում։

2022/23 մրցաշրջանում Սալիբան «Արսենալի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։