«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Calciomercato-ն։
Նշվում է, որ նեապոլիտանական թիմի ներկայացուցիչները վրացի ֆուտբոլիստի հետ պայմանավորվել են մինչև 2027 թվականը նոր համաձայնագրի շուրջ։
Խվիչիի աշխատավարձը կկրկնապատկվի մինչև տարեկան մոտավորապես 2,5 միլիոն եվրո։