Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Լուկա Մոդրիչի ապագայի հետ կապված

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն վստահեցնում է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խորվաթ ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, որտեղից առատաձեռն առաջարկ է ստացել։

Նշենք, որ 37-ամյա Մոդրիչը Մադրիդում հանդես է գալիս 2012 թվականից։