Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Կայ Հավերցի ծառայություններով, հայտնում է լրագրող Խոսե Ֆելիքս Դիասը։
Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը 23-ամյա գերմանացուն դիտարկում է որպես նոր հարձակվող։ Ավելի վաղ հաղորդվում էր, «Ռեալից» կարող է հեռանալ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։
Այս մրցաշրջանում Հավերցը «Չելսիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 60 միլիոն եվրո։