Սերխիո Ռիկոյի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն շարունակում է մնալ կայուն վիճակում և գտնվում է սերտ հսկողության տակ Սեւիլիայի Վիրջեն դել Ռոսիո հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է EFE-ն:

29-ամյա դարպասապահը անցած կիրակի ուղղաթիռով հոսպիտալացվել էր։ Ըստ ԶԼՄ-ների՝ դարպասապահի մոտ ուղեղի արյունազեղում է ախտորոշվել այն բանից հետո, երբ ձին ոտքով հարվածել է նրա գլխին։

Ռիկոն «Սևիլիայի» սան է։ Նա խաղացել է նաև «Ֆուլհեմում» և «Մալյորկայում»: