Լիոնել Մեսսին տրանսֆերային մի շարք առաջարկներ ունի

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին առաջարկ ունի Պրեմիեր Լիգայից, հայտնում է Ole-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացին շատ առաջարկներ ունի, որոնցից մի քանիսը ստացել են վերջին օրերին։

Բացի սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբից, նա «Ինտեր»Մայամի  տեղափոխվելու տարբերակ ունի: Տեղեկություն կա, որ Լեոն կարող է նաև տեղափոխվել ԱՊԼ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին սպասում է, որ «Բարսելոնան» իրեն շահավետ առաջարկ անի։

2022/23 մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հաջորդ ամիս: