«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, ով մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնապես կլքի ակումբը ասել է, թե ով կարող է իրեն փոխարինել թիմում
«Ինձ շատ են դուր գալիս Սուբիմենդին, Ռոդրին և Նիկո Գոնսալեսը: Կարծում եմ՝ այս երեքն ամենամոտն են «Բարսելոնայի» ԴՆԹ-ին, նրանք կկարողանան առավելագույն ներդրում ունենալ ու փոխարնել ինձ»,- ասել է կատալոնացի լեգենդար ֆուբոլիստը Mundo Deportivo-ին տված հարցազրույցում։