«Չելսին» ձախողեց մրցաշրջանը՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայում զբաղեցնելով 12-րդ տեղը։
Կիսապաշտպան Մեյսոն Մաունթը սոցիալական ցանցերի միջոցով դիմել է թիմի երկրպագուներին.
«Արդար է ասել, որ սա վերելքների և վայրէջքների մրցաշրջան էր, բայց ձեր աջակցությունը երբեք չի մարել:
Դուք մեզ հետ էիք ամեն քայլափոխի, թեև երբեմն մենք դրան արժանի չէինք։
Այժմ ժամանակն է վերականգնվելու։ Շնորհակալություն աջակցության համար, վայելեք ձեր ամառը»,- գրել է Մաունթը։