«Արսենալը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի համար նախատեսված նոր տնային համազգեստը:
Համազգեստը պատրաստված է թիմի ավանդական կարմիր և սպիտակ գույներով:
Մարզաշապիկի յուրահատկությունն այն է, որ թիմի տարբերանշանը, տեխնիկական հովանավորի տարբերանշանը և թևերի գծերը ոսկեգույն են։
Նոր մարզաշապիկը նվիրված է Պրեմիեր Lիգայում լոնդոնցիների անպարտելի մրցաշրջանի 20-ամյակին։


