Սադիո Մանեն կողմնորոշվել է իր ապագայի հարցում

«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն ներկայումս չի ցանկանում մտածել կարիերան շարունակելու այլ տարբերակների մասին: Ինսայդեր Քրիստիան Ֆալկի խոսքով՝ սենեգալցին մտադիր է  մնալ Մյունխենում։

Մանեն ցանկանում է հաջորդ մրցաշրջանում ապացուցել, որ անցած ամառ «Լիվերպուլից» իր տեղափոխությունը «Բավարիա» ձախողում չէր:

Հիշեցնենք, որ Մյունխենում Սադիոն խնդիրներ ունի ոչ միայն խաղադաշտում, այլև դրանից դուրս: Սենեգալցին տուգանվել է հանդերձարանում իր թիմակից Լերոյ Սանեին հարվածելու համար։

Այս մրցաշրջանում Մանեն Բունդեսլիգայում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։