Թուրինի «Յուվենտուսի» երկու ֆուտբոլիստ կլքի թիմը

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսը» կլքի միանգամից երկու ֆուտբոլիստ։ Խոսքը կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսի և Անխել Դի Մարիայի մասին է։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ թուրինցիները մտադիր չեն երկարաձգել պայմանագիրը 35-ամյա Դի Մարիայի հետ, ով ամռանը կդառնա ազատ գործակալ։ Ինչ վերաբերում է 28-ամյա Պարեդեսին, ապա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրն ավարտվում է, և «Յուվենտուսը» չի գնի նրան:

Այսպիսով, ամռանը արգենտինացին կվերադառնա ՊՍԺ, իսկ փարիզցիներն արդեն կփորձեն վաճառել կիսապաշտպանին։

Ընթացիկ մրցաշրջանում Դի Մարիան անցկացրել է 38 հանդիպում, դարձել 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Պարեդեսը անցկացրել է 37 հանդիպում, դառնալով՝ 1 գոլ և 2 գոլային փոխանցման հեղինակ։