«Պարի Սեն-Ժերմենը» տրանսֆեր է համաձայնեցրել

Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Մանուել Ուգարտեն ամռանը կտեղափոխվի «Պարի Սեն Ժերմեն», հայտնում է CM-ն։

22-ամյա ուրուգվայցու նկատմամբ հետաքրքրված են նաև «Չելսին», «Լիվերպուլը» և «Ասթոն Վիլան», սակայն լուրեր են շրջանառվում, որ Ուգարտեն արդեն հինգ տարվա պայմանագիր է կնքել փարիզեցիների հետ, որոնք որոշել են ակտիվացնել ֆուտբոլիստի պայմանագրում ազատման կետը, որը կազմում է 60 մլն եվրո։

2022/23 մրցաշրջանում հենակետային կիսապաշտպանը «Սպորտինգի» կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։