«Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Առնե Սլութը որոշել է մնալ ռոտերդամյան ակումբում, նա այս ամառ չի գլխավորի «Թոթենհեմը»։
«Ես կարդացել եմ լուրերը, բայց ցանկանում եմ մնալ «Ֆեյենորդում» և շարունակել այն, ինչ կառուցել ենք վերջին երկու մրցաշրջաններում: Իմ ցանկությունն է մնալ, շարունակել աշխատել անցյալ տարի մեր ստեղծածի վրա»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal-ը։
Ավելի վաղ De Telegraaf-ը գրել էր, որ հոլանդացի մասնագետը համաձայնել է գլխավորել լոնդոնյան ակումբը։