Տեո Էրնանդեսը կարող է վերադառնալ Իսպանիա

«Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հայտնում է Fichajes-ը:

Մադրիդցիները եզրային պաշտպան են փնտրում Ֆերլանդ Մենդիի առաջիկա հեռանալու հետ կապված։ Մադրիդի «Ռեալի» գլխավոր թեկնածուներից մեկը 25-ամյա ֆրանսիացի պաշտպանն է:

Ֆուտբոլիստը արդեն խաղացել է «Ռեալում» 2017-ից 2019 թվականներին։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Portal Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: