Եվրոպական մի շարք գրանդներ ցանկանում են ձեռք բերել Դիոգու Դալոտին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալոտը հայտնվել է եվրոպական մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է Manchester Evening News-ը:

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա պաշտպանի համար հավակնում են «Բարսելոնան», «Միլանը», «Յուվենտուսը», «Ռոման» և Դորտմունդի «Բորուսիան»: Միաժամանակ, անձամբ ֆուտբոլիստը այժմ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նոր պայմանագրի շուրջ։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դառնալով՝ 2 գոլ և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: