«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը Իտալիայի գավաթի եզրափակչի «Ֆիորենտինայի» դեմ խաղի առաջին խաղակեսում երկու գոլի հեղինակ է դարձել։
Արգենտինացին «Ինտերի» կազմում խփեց իր 100-րդ և 101-րդ գոլերը: Նրանից պահանջվեց 235 հանդիպում։ Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստը ակումբի պատմության լավագույն 10 ռմբարկուներից մեկն է՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը:
Հարձակվողը նաև այս մրցաշրջանում 27-րդ գոլը խփեց «Ինտերի» կազմում՝ թարմացնելով անձնական ռեկորդը։