Ժորդի Ալբան կարող է տեղափոխվել Անգլիա

«Բարսելոնայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Անգլիա։

Ինչպես հայտնում է Sport.es-ը՝ իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Բացի «Մանչեսթեր Յունայթեդից», 34-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու ևս երեք տարբերակ ունի։

Պաշտպանը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2012 թվականից։ «Բարսելոնայի» կազմում նա 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել երկրի գավաթը և 4 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը, ինչպես նաև հաղթել Չեմպիոնների Լիգայում, Աշխարհի ակումբային առաջնությունում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում։