Վիկտոր Օսիմհենին նկատել են Գերմանիայում

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին նկատել են Գերմանիայում, հայտնում է Bild-ը:

Աղբյուրի համաձայն՝ մայիսի 24-ի առավոտյան հարձակվողին տեսել են Բեռլինի փողոցներում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օսիմհենով հետաքրքրված է «Բավարիան»:

Նշվում է, որ ճանապարհորդության նպատակը կարող է կապված լինել նրա հարսնացու Ստեֆանիի հետ, ով ծնվել ու մեծացել է Վոլֆսբուրգում։

Այս մրցաշրջանում 24-ամյա Օսիհենը «Նապոլիի» կազմում անցկացրել է 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո: