Կատալոնական «Բարսելոնայի» վետերան Ժորդի Ալբան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ալբայի հեռանալու մասին լուրը պաշտոնապես կհայտարարվի այսօր:
Ընթացիկ մրցաշրջանում Ալբան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 29 խաղի, խփել 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:
Transfermarkt-ը 5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
Հավելենք, որ Ալբան «Բարսելոնայի» սան է: Կատալոնական ակումբի հետ նա 6 անգամ հաղթել է Լա Լիգայում, 5 անգամ՝ Իսպանիայի գավաթում, 4 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթում: