Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի ղեկավարներին կոչ է արել ավելի ակտիվ պայքարել ռասիզմի դեմ։
«Մենք հոգնել ենք ամեն խաղում վիրավորվելուց։ Մենք հոգնել ենք… Դա տեղի է ունենում Չավիի հետ, դա տեղի է ունենում Վինիսիուսի հետ, շատ ցավալի է:
Հուսով եմ, ամեն ինչ կկարգավորվի, Անգլիայում այդպես չեն վիրավորում… Այնտեղ այս հարցը վաղուց լուծված է։
Այնտեղ կտրուկ միջոցների դիմեցին, հինգ տարի շարունակ անգլիացի երկրպագուներին վտարեցին Եվրոպայից։ Կան ռասիզմի առանձին դեպքեր, բայց դրանք մեզ չեն վիրավորում։
Անգլիական ֆուտբոլի հանդիպումների ժամանակ ոստիկաններ չկան… Իսկ Իսպանիայում այնպիսի տպավորություն է, որ դու պատերազմի ես գնում՝ ետևում գտնվող ոստիկանական բեռնատարների պատճառով»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Goal-ը: