«Միլանը» պայմանագիր կկնքի «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Սպորտիելլոյի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը տրանսֆերի մասին կհայտարարի հունիսին։
Ֆուտբոլիստը «Միլանին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակով և կդառնա թիմի երկրորդ դարպասապահը:
2022/23 մրցաշրջանում Սպորտիելոն «Ատալանտայի» կազմում անցկացրած 13 խաղում 16 գոլ է բաց թողել՝ 2 անգամ անառիկ պահելով սեփական դարպասը։
31-ամյա իտալացու պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։