Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Լա Լիգայի 35-րդ տուրում ռասիստական վիրավորանքների զոհ դարձած թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորի վիճակի մասին։
«Վինիսիուսը չի մարզվել, քանի որ անհարմարություն է զգում ծնկի հատվածում։ Մենք անհանգստացած ենք նրա հասցեին հնչող վիրավորանքներից։ Վինիսիուսը զոհն է, ոչ թե մեղավորը, ինչպես կարծում են ոմանք։ Միջադեպը տեղի է ունեցել ոչ միայն «Մեստալյաում», այլև «Վալյադոլիդի» և «Մալյորկայի» հետ հանդիպումներում:
Մենք հոգնել ենք ամենօրյա վիրավորանքներից։ Դուք պատկերացում չունեք, թե որքան վիրավորանքներ ենք լսում ձեր մասին։ Նույնիսկ պահեստայինների նստարանին»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ բրազիլացին որակազրկման պատճառով չի մասնակցի Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումներին։