Էմիլիանո Մարտինեսը հորդորում է Լիոնել Մեսսիին տեղափոխվել «Ասթոն Վիլլա»

Արգենտինայի հավաքականի և «Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն իր ակումբ է հրավիրել իր հայրենակից Լիոնել Մեսսիին։

«Եթե Մեսսիին սուլում են Փարիզում, ապա նա կարող է տեղափոխվել «Ասթոն Վիլլա»։ Ես նրան կողակից կդարձնեմ և ամեն շաբաթ-կիրակի խորոված կպատրաստեմ: Նրա համար ես պատրաստ եմ կրճատել իմ աշխատավարձը: Ամեն ինչ կանեմ նրան տեղափոխելու համար»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիք մրցաշրջանի վերջում։