Վինիսիուս Ժունիորը մտադիր չէ հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մտադիր չէ հեռանալ ակումբից։ Իր հերթին մադրիդցիները նույնպես չեն ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին, հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ կողմերը նոր պայմանագիր են կնքել անցյալ տարի՝ մինչև 2027 թվականի հունիսը, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բրազիլացու շրջապատը նրան հրավիրում է մտածել «Ռեալից» հեռանալու մասին՝ կապված երկրպագուների կողմից ռասիզմի հերթական դրսևորման հետ։