«Ինտերը» որոշում է կայացրել Սիմոնե Ինձագիի ապագայի հետ կապված

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտնել է, որ թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կշարունակի գլխավորել թիմը հաջորդ մրցաշրջանում:

«Այս տարի մենք ոչ մի վայրկյան չենք մտածել Ինձագիին փոխարինելու մասին։ Նրան հաջողվել է ամրապնդել իր դիրքերը թիմի ելույթների շնորհիվ, որոնք նրա ղեկավարության արդյունքն են։

Ինձագիի մնալու շանսերը 100 տոկոս են։ Նա մեր մարզիչն է և այդպիսին կլինի նաև հաջորդ մրցաշրջանում»,- Մարոտանի խոսքերը մեջբերում է Rai Italia-ը։

Ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» Ինձագիի գլխավորությամբ դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Ա Սերիայում միլանցիները երկու տուր առաջ զբաղեցնում են 3-րդ տեղը՝ երկու միավորով հետ մնալով «Լացիոյից»: