Մադրիդի «Ռեալը» դիմել է Իսպանիայի դատախազությանը

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գլխավոր դատախազությանը խնդրել է հետաքննել բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին ռասիստական վիրավորանքները։

«Ակումբն իր խստագույնս դեմ է արտահայտվում և դատապարտում մեր ֆուտբոլիստ Վինիսիուս Ժունիորի դեմ երեկ տեղի ունեցած իրադարձություններին։ Այս փաստերը ուղղակի հարձակում են մեր սոցիալական և ժողովրդավարական իրավունքի գերակայության համակեցության մոդելի վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Մադրիդի «Ռեալն» ընդգծել է, որ նման հարձակումները ատելության հանցագործություն են։ Այդ իսկ պատճառով ակումբը համապատասխան բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների և խտրականության դեմ։

Նշենք, որ 35-րդ տուրի «Վալենսիայի» հետ խաղում (0:1) Վինիսիուսը կարմիր քարտ ստացավ։

Հանդիպման ժամանակ բրազիլացին կոնֆլիկտ է ունեցել «Վալենսիայի» երկրպագուների հետ։ ֆուտբոլիստը մի քանի անգամ ուշադրություն է հրավիրել տրիբունաներից իրեն ուղղված ռասիստական վիրավորանքների վրա։