Անխել դի Մարիա. «Ինձ հարմարավետ եմ զգում «Յուվենտուսում»»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է իր ապագայի մասին:

«Ինձ հարմարավետ եմ զգում «Յուվենտուսում», իմ ընտանիքը նույնպես շատ է հարմարվել Իտալիայում։ Մենք բանակցություններ ենք վարում պայմանագրի երկարաձգման շուրջ և կտեսնենք, թե ինչ կլինի:

Ես շատ լավ մարզավիճակում եմ, ցանկանում եմ մնալ այստեղ է օգնել թիմին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Football24 news-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Յուվենտուսը» ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին: