«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Զաք Շտեֆենը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միդլսբրոյում», կարող է հեռանալ ակումբից, հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել 28-ամյա ամերիկացուն մրցաշրջանի ավարտին, երբ դարպասապահը վերադառնա վարձավճարից։
Այս մրցաշրջանում Շտեֆենն առաջնությունում անցկացրել է 42 հանդիպում՝ բաց թողնելով 50 գոլ և 9 անգամ անառիկ պահել դարպասը։