«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կոչ է արել «Բավարիայում» իր նախկին թիմակից Յոզուա Կիմիխին միանալ իրեն իսպանական ակումբում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ցանկանում է մյունխենյան ակումբից գնել Յոզուա Կիմիխի տրանսֆերը, ով կփոխարինի մրցաշրջանի վերջում թիմից հեռացող Սերխիո Բուսկետսին:
«Կարող եմ Կիմիխին ասել, որ արժեր «Բարսելոնա» տեղափոխվել: Այստեղ իրավիճակը շատ է տարբերվում «Բավարիայից»: Սրանք երկու մեծ ակումբներ են, բայց «Բարսելոնայում» ամեն ինչ այլ է»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում լրագրող Տոմաշ Վլոդարչիկը։
«Բարսելոնայի» կազմում իր առաջին մրցաշրջանում Լևանդովսկին հաղթեց Իսպանիայի առաջնությունում։ Այս պահին նա խփած 22 գոլով գլխավորում է Լա Լիգայի ռմբարկուների մրցավազքը: